00:10  ,  30 հունվարի, 2018

Խուան Մատայի բարեմաղթանքը Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մեկ անգամ եւս հաջողություն է մաղթել նախկին ակումբակից, «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս հաջողություն եւ լավագույնը մաղթել Հենրիխ Մխիթարյանին՝ ֆուտբոլիստի, որն ունի մեծ տաղանդ, եւ ընկերոջս՝ որն արժանի է լավագույնին: Վայելիր խաղը նոր ակումբում: Շուտով կհանդիպենք»,- Մատայի խոսքը մեջբերում է givemesport.com-ը:

Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստի նորամուտն «Արսենալում» սպասվում է Անգլիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Սուոնսիի» դեմ խաղում, որը տեղի կունենա հունվարի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում