22:11  ,  29 հունվարի, 2018

Արմեն Սանամյանն՝ «Արցախի» գլխավոր մարզիչ

Արմեն Սանամյանը նշանակվել է «Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: Նախկինում նա գլխավորել է Լիբանանի «Նժմեհ» ակումբը, եղել է «Ալաշկերտի», Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչը, նաեւ ընդգրկված է եղել «Գանձասար-Կապանի», «Ուլիսի» եւ «Իմպուլսի» մարզչական շտաբերում, հաղորդում է «Արցախի» մամուլիծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին «Արցախի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիգրան Եսայանը:

Հայաստանի Առաջին լիգայի առաջնության առաջին կեսից հետո «Արցախը» երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով