Երեւանում մարզումային հավաքը շարունակող ռուսական «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը մեկնաբանել է ստուգողական խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակը «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
«Երկու կողմից էլ լավ որակի ֆուտբոլ էր: «Գանձասար-Կապանը» շատ լավ տպավորություն թողեց: Մենք դիտել էինք նրանց մասնակցությամբ հանդիպումների տեսագրություններ: Լավ մակարադակի խաղացողներով թիմ է: Կարծում եմ՝ «Գանձասար-Կապանը» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մակարդակի թիմ է: Խաղը երկու թիմերի համար էլ օգտակար էր»,- Պապիկյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու մրցաշարի առաջին կեսից հետո «Արմավիրը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի