19:15 29 հունվարի, 2018Երեւանում մարզումային հավաքը շարունակող ռուսական «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը մեկնաբանել է ստուգողական խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակը «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
«Երկու կողմից էլ լավ որակի ֆուտբոլ էր: «Գանձասար-Կապանը» շատ լավ տպավորություն թողեց: Մենք դիտել էինք նրանց մասնակցությամբ հանդիպումների տեսագրություններ: Լավ մակարադակի խաղացողներով թիմ է: Կարծում եմ՝ «Գանձասար-Կապանը» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մակարդակի թիմ է: Խաղը երկու թիմերի համար էլ օգտակար էր»,- Պապիկյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու մրցաշարի առաջին կեսից հետո «Արմավիրը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.