Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Սուոնսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կնշի նոր թիմում:
«Արսենալ». Պետեր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լյակազեթ:
Սուոնսիում հունվարի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Ավելի վաղ «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանին «Սուոնսիի» դեմ մրցավեճում խաղացնելու վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:58 , 28 հոկտեմբերի 
23:25 , 28 հոկտեմբերի
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի
19:05 , 28 հոկտեմբերի
18:31 , 28 հոկտեմբերի
18:04 , 28 հոկտեմբերի 
17:20 , 28 հոկտեմբերի