Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» հավանական մեկնարկային կազմում (ֆոտո)

09:41   29 հունվարի, 2018

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Սուոնսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կնշի նոր թիմում: 

«Արսենալ». Պետեր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լյակազեթ:

Սուոնսիում հունվարի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Ավելի վաղ «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանին «Սուոնսիի» դեմ մրցավեճում խաղացնելու վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 29-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.