18:47  ,  25 հունվարի, 2018

Ռոնալդուն Իսպանիայի Գավաթում «Ռեալի» ձախողման մեջ մեղադրել է երեք խաղացողների

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լեգանեսին» 1:2 հաշվով պարտվելուց եւ խաղարկությունից դուրս մնալուց հետո Արքայական թիմի երեք ֆուտբոլիստների մեղադրել է ոչ անձնուրաց խաղի մեջ եւ խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին վճռական քայլերի դիմել, հաղորդում է express-ը:

Ռոնալդուն հանդիպումը բաց է թողել աչքի վնասվածքի պատճառով: Նա մեղադրել է Կիկո Կասիլյային, Աշրաֆ Հակիմիին եւ Մարկոս Լիորենտեին: Երեքն էլ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էին եւ չեն տպավորել իրենց խաղով:

«Ռեալը» պայքարը շարունակում է Չեմպիոնների լիգայում: 1/8 եզրափակիչում մադրիդցիները կմրցեն ՊՍԺ-ի հետ: Իսպանիայի առաջնությունում մադրիդյան թիմը 35 միավորով չորրորդ տեղում է: Առաջատար «Բարսելոնան» ունի 54 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում