02:22  ,  25 հունվարի, 2018

«Ռեալը» Մադրիդում պարտվեց «Լեգանեսին» եւ դուրս մնաց պայքարից

Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը տանը 1:2 հաշվով պարտվեց «Լեգանեսին»:

Առաջին խաղում Արքայական թիմը հաղթել էր 1:0 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» - «Լեգանես»՝ 1:2 (1:0)

Քարիմ Բենզեմա, 47 - Խավյեր Էրասո, 31, Գաբրիել, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում