14:41  ,  25 հունվարի, 2018

Թյերի Անրի. Ես Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու եմ

«Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թյերի Անրին գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Սանչես - Մխիթարյան գործարքի մասին կասեմ, որ ես Հենրիխի մեծ երկրպագուն էի դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» գործերն այդքան էլ հաջող չդասավորվեցին: 

Մխիթարյանի ու «Արսենալի» խաղաոճերը համապատասխանում են իրար: Ժամանակը ցույց կտա, թե ով շահեց այդ փոխանակումից: Մխիթարյանը շարունակում է մնալ բարձրակարգ ֆուտբոլիստ»,- Անրիի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն «Արսենալի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել էր, որ Թյերի Անրիին համարում է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Հունվարի 22-ին 29-ամյա Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով