«Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թյերի Անրին գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Սանչես - Մխիթարյան գործարքի մասին կասեմ, որ ես Հենրիխի մեծ երկրպագուն էի դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» գործերն այդքան էլ հաջող չդասավորվեցին:
Մխիթարյանի ու «Արսենալի» խաղաոճերը համապատասխանում են իրար: Ժամանակը ցույց կտա, թե ով շահեց այդ փոխանակումից: Մխիթարյանը շարունակում է մնալ բարձրակարգ ֆուտբոլիստ»,- Անրիի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն «Արսենալի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել էր, որ Թյերի Անրիին համարում է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Հունվարի 22-ին 29-ամյա Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը:
Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:16 , 29 հոկտեմբերի
01:57 , 29 հոկտեմբերի
01:51 , 29 հոկտեմբերի
01:39 , 29 հոկտեմբերի 
23:58 , 28 հոկտեմբերի 
23:25 , 28 հոկտեմբերի
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի