Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությանը:
«Վիճակահանությանը վատը չէ մեզ համար: Իհարկե, պետք է հաղթենք՝ անկախ մրցակիցներից: Սակայն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի դեմ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
Վստահ եմ, որ մեզ հեշտ խաղեր չեն սպասվում Մակեդոնիայի եւ, հավանաբար, Լիխտենշտեյնի հետ դիմակայություններում: Ամեն դեպքում, ես սպասում եմ, որ մեր հավաքականն ի զորու է հաղթել խմբում»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել էր չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ: Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին: Ազգերի լիգայի խաղացանկն արդեն հայտնի է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի