15:05 25 հունվարի, 2018Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությանը:
«Վիճակահանությանը վատը չէ մեզ համար: Իհարկե, պետք է հաղթենք՝ անկախ մրցակիցներից: Սակայն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի դեմ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
Վստահ եմ, որ մեզ հեշտ խաղեր չեն սպասվում Մակեդոնիայի եւ, հավանաբար, Լիխտենշտեյնի հետ դիմակայություններում: Ամեն դեպքում, ես սպասում եմ, որ մեր հավաքականն ի զորու է հաղթել խմբում»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել էր չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ: Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին: Ազգերի լիգայի խաղացանկն արդեն հայտնի է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.