Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» ռուսաստանցի դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը պատմում է, թե ինչպես է մերժել Ադրբեջանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի առաջարկը եւ տեղափոխվել հայկական ակումբ:
«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի U-21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, եւ որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավ են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ եւ ոչ ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» ամբիցիոզ թիմ է, եւ այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- ռուսաստանցի դարպասապահի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Սամուր Ագամագոմեդովը վերջերս է պայմանագիր կնքել «Արցախի» հետ: 19-ամյա դարպասապահը Մախաչկալայի «Անժի» մարզադպրոցի սան է, խաղացել է «Անժի-2» եւ Մոսկվայի «Նիկա» ակումբներում:
Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի