«Արցախի» նորեկը մերժել է Ադրբեջանի երիտասարդական հավաքականին

14:05   25 հունվարի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» ռուսաստանցի դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը պատմում է, թե ինչպես է մերժել Ադրբեջանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի առաջարկը եւ տեղափոխվել հայկական ակումբ:

«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի U-21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, եւ որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավ են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ եւ ոչ ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» ամբիցիոզ թիմ է, եւ այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- ռուսաստանցի դարպասապահի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սամուր Ագամագոմեդովը վերջերս է պայմանագիր կնքել «Արցախի» հետ: 19-ամյա դարպասապահը Մախաչկալայի «Անժի» մարզադպրոցի սան է, խաղացել է «Անժի-2» եւ Մոսկվայի «Նիկա» ակումբներում:

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.