11:47  ,  25 հունվարի, 2018

Australian Open. Վոզնյացկին ու Հալեպը կհանդիպեն եզրափակիչում

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը եւ դանիացի Կարոլին Վոզնյացկին:

Կիսաեզրափակիչում Վոզնյացկին 6:3, 6:7 հաշվով հաղթեց բելգիացի Էլիզե Մերտենսին, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը 3 սեթում ուժեղ գտնվեց գերմանացի Անժելիկա Կերբերից՝ 6:3, 4:6, 9:7:

Եզրափակիչ մրցախաղը կկայանա հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ Australian Open-ի կանանց մենախաղի գործող հաղթող Սերենա Ուիլյամսը հանդես չի գալիս այս տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում