13:10  ,  5 հունվարի, 2018

Սերենա Ուիլյամսը եւ Էնդի Մարեյը չեն մասնակցի Australian Open-ին

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցելու թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը:

Ամերիկացի թենիսիստուհին հայտնել է, որ մայրությունից հետո դեռ պատրաստ չէ վերադառնալ կորտ: Նախորդ տարվա սեպտեմբերին նա դուստր էր ունեցել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից:

Australian Open-ի մասնակցությունից հրաժարվել են նաեւ բրիտանացի Էնդի Մարեյն ու ճապոնացի Կեյ Նիսիկորին: 2 թենիսիտներն էլ շարունակում են վերականգնվել վնասվածքից:

Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկում է հունվարի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում