«Մանչեսթեր Սիթին» դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Պրեմյեր լիգայի առաջատարը հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիին», որից ուժեղ էր գտնվել նաեւ առաջին մրցավեճում (2:1): Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին «Բրիստոլ Սիթին» խփեց երկրորդ գոլը եւ հավասարեցրեց հաշիվը, սակայն «Մանչեսթեր Սիթին» կարողացավ հաղթանակ կորզել: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ու բելգիացի ենթահարձակվող Կեւին դե Բրույնեն:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բրիստոլ Սիթին» պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հաղթելով 2:1 հաշվով:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը», որոնց միջեւ առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 24-ին «Արսենալի» խաղադաշտում:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:3 (առաջին խաղ՝ 1:2)
Մարլոն Պակ, 64, Ադեն Ֆլինտ, 90+2 – Լերոյ Սանե, 43, Սերխիո Ագուերո, 49, Կեւին Դե Բրույնե, 90+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում