01:54  ,  21 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» սենսացիոն պարտությունն ու Հենրիխ Մխիթարյանի վերադարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթահարել «Բրիստոլ Սիթիի» արգելքը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով: Հյուրերի միակ գոլը խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հավասարեցրեց հաշիվը: Սակայն ավելացված ժամանակում Չեմպիոնշիփը ներկայացնող թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում էր գավաթակրի տիտղոսը:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Ջո Բրայան, 51, Կորի Սմիթ, 90+3 - Զլատան Իբրահիմովիչ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում