14:35  ,  31 հուլիսի, 2012

Սոնգը հետաքրքրել է «Բարսելոնային»

Լոնդոնի «Արսենալի» եւ Կամերունի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում:

TMW-ի փոխանցմամբ՝ 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո:

Ալեքսանդր Սոնգը 2004-ին ֆրանսիական «Բաստիա» ակումբից է տեղափոխվել «Արսենալ»: Անգլիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման, խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում