18:30  ,  22 հունվարի, 2018

Մխիթարյանն ու Սանչեսը՝ Լիվերպուլի ներգաղթային գրասենյակում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը Եվրոպայում աշխատանքի իրավունքի երկարաձգման նպատակով ներկայացել են Լիվերպուլի ներգաղթային գրասենյակ։

«Սանչեսը փաստաթղթերի հետ կապված խնդիր չի ունենա, քանի որ Չիլիի հավաքականը աշխարհի լավագույն տասնյակում է։ Մխիթարյանի գործը մի փոքր ավելի բարդ է, քանի որ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակում 90–րդն է։ Սակայն Պրեմյեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում մրցելույթների փորձը նրան թույլ կտա խուսափել խնդիրներից»,– գրում է Mirror–ը։

Աշխատանքի իրավունք ստանալուց հետո պաշտոնապես կհայտարարվի նրանց տրանսֆերի մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով