13:18  ,  31 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Միքայել Քոլոյանը 45-րդն է 60 մասնակիցների մեջ

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Քոլոյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցումներում:

Ազատ լողաոճի 100 մետրում Քոլոյանն իր լողահերթում գրավեց վերջին տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Ընդհանուր հաշվարկում 60 մասնակիցների մեջ հայ լողորդը 53.82վ արդյունքով զբաղեցրեց 45-րդ տեղը:

Ուրուգվայի դրոշի ներքո հանդես եկող Գաբրիել Ալվեզ Մելքոնյանը հայտնվել է 35-րդ տեղում (50.68վ): 

Հիշեցնենք, որ թիկնալողի 100 մետրում հանդես եկած Անահիտ Բարսեղյանը 1:08.19 արդյունքով գրավել էր 44-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով