Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին»: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: Աչքի ընկան նաեւ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը եւ նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը:
«Չելսին» 50 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Բրայթոնը» 23 միավորով 16-րդն է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Բրայթոն» - «Չելսի»՝ 0:4
Էդեն Ազար, 3, 77, Վիլիան, 6, Վիկտոր Մոզես, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում