20:10  ,  16 հունվարի, 2018

Գեղամ Կադիմյան. Եթե շարունակենք այսպես աշխատել, ապա ամեն ինչ լավ կլինի

Ուկրաինական «Վորսկլայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը Ուզբեկստանի «Նասաֆի» հետ ստուգողական խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո պատմել է Թուրքիայում անցկացվող մարզումային հավաքի մասին:

«Հրաշալի տրամադրություն ունենք, աշխատում ենք: Առաջին հավաքն է եւ բարդ է: Եթե շարունակենք այսպես աշխատել, ապա ամեն ինչ լավ կլինի: «Նասաֆի» դեմ լավ խաղ ցուցադրեցինք, հասանք հաղթանակի, բոլորը գոհ են»,- Կադիմյանի խոսքը մեջբերում է «Վորսկլայի» մամուլի ծառայությունը:

Կադիմյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ աչքի է ընկել 63-րդ եւ 85-րդ րոպեներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում