12:30  ,  16 հունվարի, 2018

Ալեքսիս Սանչեսը պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, կողմերը սպասում են Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Sky Sport Italia-ի համաձայն՝ Սանչեսն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Այժմ ակումբն ու խաղացողը սպասում են, թե երբ Հայաստանի հավաքականի ավագը կպայմանավորվի «Արսենալի» հետ:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Արսենալին»՝ առաջարկելով չիլիացի հարձակվողի համար վճարել 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գործարքի մեջ ներառելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Ալեքսիս Սանչեսի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ Լոնդոնի «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս