12:30 16 հունվարի, 2018Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Sky Sport Italia-ի համաձայն՝ Սանչեսն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Այժմ ակումբն ու խաղացողը սպասում են, թե երբ Հայաստանի հավաքականի ավագը կպայմանավորվի «Արսենալի» հետ:
Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Արսենալին»՝ առաջարկելով չիլիացի հարձակվողի համար վճարել 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գործարքի մեջ ներառելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Ալեքսիս Սանչեսի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ Լոնդոնի «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.