Բունդեսլիգայի 18-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ «ՌԲ Լայպցիգը» շրջանցեց «Շալկեին» եւ 31 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Շալկեն» ունի 30 միավոր: Առաջատար «Բավարիան» վաստակել է 44 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Շալկե»՝ 3:1
Նաբի Կեյտա, 41, Տիմո Վերներ, 69, Բրումա, 71 - Նալդո, 55
Չիրացրած 11մ՝ Ժան-Կեւին Օգուստեն («ՌԲ Լայպցիգ»), 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում