22:51  ,  12 հունվարի, 2018

Կոնտեն ակնարկել է իր հնարավոր պաշտոնանկության մասին

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի բացառել, որ արդեն այս մրցաշրջանից հետո կհեռանա պաշտոնից:

«Ես պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ, բայց ամեն ինչ հնարավոր է: Որոշ դեպքերում, դու մնում ես, իսկ այլ պայմաններում քո տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը:  Պայմանագրի երկարաձգումը ինձնից կախված չէ: Ակումբն է որոշում: «Չելսիի» մարզիչների համար սա նորմալ իրավիճակ է, նույնիսկ, եթե դու նախորդ մրցաշրջանում դարձել ես չեմպիոն: Այդպիսին է «Չելսիի» ղեկավարության եւ մարզիչների հարաբերությունների պատմությունը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի առաջնությունում «Չելսին» 22 խաղից հետո 46 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում