18:50  ,  11 հունվարի, 2018

Տիգրան Եսայան. Շուտով «Արցախին» կմիանան 3-4 լեգեոնականներ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը պատմել է թիմի նորությունների եւ նպատակների մասին:

«Նոր մրցաշրջանին ընդառաջ «Արցախում» տեղի են ունեցել փոփոխություններ: Կան ֆուտբոլիստներ, որոնք դուրս են եկել, կան խաղացողներ, որոնցից մենք ենք հրաժարվել, նաեւ ունենք նոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է անցնեն փորձաշրջան:

Մեր 3 լեգեոներները կմնան թիմում, 3-4 լեգեոներ էլ շուտով կմիանան մեզ: Հիմնականում, Ռուսաստանից են: Մեր խնդիրն է՝ կատարել ճիշտ ընտրություն: Տրամադրված ենք շատ լուրջ, նախկինի սխալները չպետք է կրկնել: Պետք է ձեւավորենք ավելի ամուր, հզոր թիմ եւ նոր մրցաշրջանում ապահովենք մեր առջեւ դրված խնդիրը՝ առաջին տեղը»,- Տիգրան Եսայանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մրցաշրջանի առաջին կեսից հետո «Արցախը» 31 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լոռիին» զիջում է 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News