Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը չհաղթահարեց Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը:
Մոսկվացի 21-ամյա թենիսիստին պայքարից դուրս թողեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, որն առավելության հասավ 2 սեթում՝ 7:6, 6:3: Մրցախաղը տեւեց 1 ժամ 33 րոպե:
Կիսաեզրափակիչում Դել Պոտրոյի մրցակիցը կլինի իսպանացի Դավիդ Ֆերերը:
Հիշեցնենք, որ նախորդ 2 փուլերում Կարեն Խաչանովն ուժեղ էր գտնվել ճապոնացի Յուիտի Սուգիտուից ու ուրուգվայցի Պաբլո Կուեւասից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում