12:05  ,  10 հունվարի, 2018

Օքլենդ. Կարեն Խաչանովը հաղթեց եւ կխաղա Դել Պոտրոյի հետ

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել ուրուգվայցի Պաբլո Կուեւասից: 1 ժամ 11 րոպե տեւած մրցախաղում մոսկվացի 21-ամյա թենիսիստն առավելության է հասել 2 սեթում՝ 6:2, 7:6 (7:4):

Քառորդ եզրափակիչում Խաչանովը հունվարի 11-ին կմրցի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ: Առաջին շրջանում ռուսաստանցի թենիսիստը 3 սեթում հաղթել էր ճապոնացի Յուիտի Սուգիտուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս