12:25  ,  8 հունվարի, 2018

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Օքլենդում

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարում:

Առաջին շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթել է ճապոնացի Յուիտի Սուգիտուին՝ 6:1, 3:6, 6:4: Մրցախաղը տեւել է 1 ժամ 40 րոպե:

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Պաբլո Կուեւաս (Ուրուգվայ) – Գիդո Պելյա (Արգենտինա) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում