01:36  ,  10 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» դժվարությամբ հաղթեց «Բրիստոլ Սիթիին»

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց ավելացված ժամանակում արգենտինացի Սերխիո Ագուերոյի խփած գոլի շնորհիվ՝ 2:1:

Պատասխան հանդիպումը հունվարի 23-ին է:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բրիստոլ Սիթին» պայքարից դուրս է թողել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2:1:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն հունվարի 10-ին:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Բրիստոլ Սիթի»՝ 2:1

Կեւին Դե Բրույնե, 55, Սերխիո Ագուերո, 90+2 - Բոբի Ռիդ, 44, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով