01:36 10 հունվարի, 2018Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց ավելացված ժամանակում արգենտինացի Սերխիո Ագուերոյի խփած գոլի շնորհիվ՝ 2:1:
Պատասխան հանդիպումը հունվարի 23-ին է:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բրիստոլ Սիթին» պայքարից դուրս է թողել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2:1:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն հունվարի 10-ին:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Մանչեսթեր Սիթի» - «Բրիստոլ Սիթի»՝ 2:1
Կեւին Դե Բրույնե, 55, Սերխիո Ագուերո, 90+2 - Բոբի Ռիդ, 44, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.