14:05  ,  5 հունվարի, 2018

Արեւմտյան Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Հարություն Վարդանյանի գլխավորությամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Ֆրանսիայի հարավում գտնվող Մոն-դե-Մարսանում, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայկական թիմը մարզվում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Գյումրիի «Շիրակի», գերմանական «Ֆորտունայի» (Քյոլն), շվեյցարական «Յանգ Բոյզի», «Սերվետի» եւ «Արաուի» նախկին պաշտպան Հարություն Վարդանյանի գլխավորությամբ: Հունվարի 5-ին Արեւմտյան Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Ստադ Մոնտուա» ակումբի հետ:

Հարություն Վարդանյանը վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը մասնակցելու է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2018-ի հունիսին Լոնդոնում: Հայկական թիմն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին Աբխազիայում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս