10:55  ,  10 նոյեմբերի, 2017

Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2018 թվականին Լոնդոնում, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին: Աբխազիայում անցկացված առաջնությունում հայկական թիմը գրավել էր 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում