Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատմել է, թե ինչու էր դեկտեմբերի վերջնամասում բաց թողել թիմի խաղերը: 31-ամյա ֆուտբոլիստի կինը խնդիրներ է ունեցել ծննդաբերության ժամանակ:
«Բոլորին շնորհակալ եմ սիրո ու բարեմաղթանաքների համար: Հատկապես շնորհակալ եմ ակումբակիցներիս ու մարզիչից՝ այս իրավիճակում ինձ հասկանալու համար:
Ցանկանում եմ հայտնել, որ ծնվել է որդիս՝ Մատեոն: Նա ծնվել է ժամանակից շուտ եւ ամեն օր բժիշկների օգնությամբ պայքարում է իր կյանքի համար»,- թվիթերյան էջում գրել է Սիլվան:
Այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի