21:11 3 հունվարի, 2018Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատմել է, թե ինչու էր դեկտեմբերի վերջնամասում բաց թողել թիմի խաղերը: 31-ամյա ֆուտբոլիստի կինը խնդիրներ է ունեցել ծննդաբերության ժամանակ:
«Բոլորին շնորհակալ եմ սիրո ու բարեմաղթանաքների համար: Հատկապես շնորհակալ եմ ակումբակիցներիս ու մարզիչից՝ այս իրավիճակում ինձ հասկանալու համար:
Ցանկանում եմ հայտնել, որ ծնվել է որդիս՝ Մատեոն: Նա ծնվել է ժամանակից շուտ եւ ամեն օր բժիշկների օգնությամբ պայքարում է իր կյանքի համար»,- թվիթերյան էջում գրել է Սիլվան:
Այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.