18:10  ,  1 հունվարի, 2018

Լյուիս Հեմիլթոնը ջնջել է Instagram-ի բոլոր հրապարակումները (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Instagram-ի էջից հեռացրել է բոլոր հրապարակումները: 5.7 միլիոն հետեւորդ ունեցող էջն այժմ ամբողջությամբ դատարկ է:

Օրեր առաջ Լյուիս Հեմիլթոնը Instagram-ում հրապարակել էր տեսանյութ, որի համար նրան խիստ քննադատության էին ենթարկել: Այդ տեսանյութում բրիտանացի մարզիկը զայրանում է իր փոքրիկ զարմիկի վրա, որն աղջկա զգեստ էր հագել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում