15:05  ,  26 դեկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ NBA-ի խաղին (ֆոտո)

Մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ամանորյա արձակուրդն անցկացնում է ԱՄՆ-ում:

Լոս Անջելեսում 24-ամյա ֆուտբոլիստը նաեւ ներկա է եղել «Լեյքերս» – «Մինեսոտա» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղին, որում տանտերերը պարտվել էին 104:121 հաշվով:

«Վայելում եմ արձակուրդս: Առա՛ջ, «Լեյքերս»,- Ինստագրամում գրել է Բարսեղյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանն այս տարի ճանաչվել էր Հայաստանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում