14:35  +04,  30 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Իսպանացի ֆուտբոլիստները կտուգանվեն

ՖԻՖԱ-ն կտուգանի Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող Իսպանիայի հավաքականին:

Լոդնոյան Խաղերի երկրորդ տուրի՝ Հոնդուրասի հետ խաղում իսպանացիները ստացել են յոթ դեղին քարտ՝ պարբերաբար վիճելով մրցավարի հետ: Իսպանացիները մրցավարից պահանջում էին 11 մետրանոց նշանակել մրցակցի դարպասին: Բացի այդ, ընդմիջման ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ, տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում իսպանացիները երկու անընդմեջ պարտություն են կրել՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով