17:37  ,  25 դեկտեմբերի, 2017

«Արսենալը» ցանկանում է Ալեքսիս Սանչեսին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է tribalfootball.com-ը:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Հայաստանի հավաքականի ավագին դիտարկում է որպես չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին փոխարինող: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մխիթարյանից բաժանվել 35 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Վերջին շրջանում 28-ամյա կիսապաշտպանը հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Նա հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ 3 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Ինտերը», Լոնդոնի «Տոտենհեմը» եւ նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ Լոնդոնի «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում