Տոնական օրերին խաղեր նշանակելը նորմալ է, բայց դրանից հետո անհրաժեշտ է արձակուրդ, ասել է Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
«Պրեմյեր լիգայի խաղացողներն ու մարզիչները շատ են հոգնել։ Նոյեմբերից փետրվար թիմերը խաղում երեք օրը մեկ։ Ֆուտբոլիստներին վերականգնման համար անհրաժեշտ է գոնե մեկ շաբաթ։ Այդպես ճիշտ կլիներ։ Փետրվարին վերսկսվում է Չեմպիոնների լիգան եւ փլեյ-օֆֆին մոտենում ես շատ հոգնած։ Վատ չէր լինի մտածել այս վիճակից դուրս գալու մասին, գտնել նոր լուծումներ, օգնել խաղացողներին խուսափել վնասվածքներից։ Մարզիչին անհրաշետ է հանգիստ, հատկապես, երբ 2,5 ամսում ունենում ես 25 խաղ։ Ես խոսում եմ բոլոր մարզիչների եւ խաղացողների մասին։ Շատ էներգիա ենք ծախսում խաղերին պատրաստվելիս՝ տեսագրությունների վերլուծություն, մարտավարական լուծումներ, տարբեր սխեմաների կիրառում ամեն մրցակցին պատրաստվելիս։ Այդ ամենը հեշտ չէ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ տոնական օրերին Անգլիայի առաջնության 22-րդ տուրը կավարտվի հունվարի 3-ին «Արսենալ» - «Չելսի» խաղով, իսկ 23-րդ տուրը կանցկացվի հունվարի13-15-ը։ Սակայն հունվարի 8-ին սկսվող շաբաթվա ընթացքում նշանակված են Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի