17:47  ,  22 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի համեմատական վիճակագրությունը «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Բորուսիայում» (ֆոտո)

Imfootballnews-ը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Դորտմունդի «Բորուսիայում»:

Գերմանական ակումբի կազմում 28-ամյա ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ։

2016-ին միանալով անգլիական ակումբին՝ Մխիթարյանը մասնակցել է 59 հանդիպման («Բրիստոլի» դեմ նախորդ հանդիպումը չի ընդգրկվել հաշվարկում), խփել 13 գոլ եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 10 խաղերից երկուսին՝ 2 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրան ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-ին 42 միլիոն եվրո էր վճարել «Բորուսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում