17:47 22 դեկտեմբերի, 2017Imfootballnews-ը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Դորտմունդի «Բորուսիայում»:
Գերմանական ակումբի կազմում 28-ամյա ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ։
2016-ին միանալով անգլիական ակումբին՝ Մխիթարյանը մասնակցել է 59 հանդիպման («Բրիստոլի» դեմ նախորդ հանդիպումը չի ընդգրկվել հաշվարկում), խփել 13 գոլ եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 10 խաղերից երկուսին՝ 2 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրան ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-ին 42 միլիոն եվրո էր վճարել «Բորուսիային»։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.