14:33  ,  21 դեկտեմբերի, 2017

«Բեշիկթաշը» որոշել է տրանսֆերի հանել Արաս Օզբիլիսին

Ստամբուլի «Բեշիկթաշը» որոշել է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Fanatik-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ղազախական եւ ռուսական ակումբները։

27-ամյա ֆուտբոլիստը գրեթե չի խաղում «Բեշիկթաշում» եւ հանդես է գալիս թուրքական ակումբի երիտասարդական թիմում։ Վերջերս Օզբիլիսը տեւական դադարից հետո ընդգրկվել էր «Բեշիկթաշի» գլխավոր թիմի մեկնարկային կազմում եւ մասնակցել «Մանիասպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղին (1:1)՝ դառնալով գոլի հեղինակ։ Նա 2016-ին է միացել Ստամբուլի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում