02:39  ,  21 դեկտեմբերի, 2017

Բրիստոլում իսկական ցնծություն է. «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո երկրպագուները մտել են խաղադաշտ (ֆոտո)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակ տարած եւ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած «Բրիստոլ Սիթիի» երկրպագուները մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո մտել են խաղադաշտ՝ ցնծությամբ նշելով Չեմպիոնշիփում հանդես եկող թիմի հաղթանակը Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ: 21 հազար տեղ ունեցող «Էշթն Գեյթ» ստադիոնում ներկա է եղել 26 հազար երկրպագու:

Հիշեցնենք, որ տեւական դադարից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակ էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում էր գավաթակրի տիտղոսը:

 «Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Ջո Բրայան, 51, Կորի Սմիթ, 90+3 - Զլատան Իբրահիմովիչ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում