02:39 21 դեկտեմբերի, 2017Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակ տարած եւ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած «Բրիստոլ Սիթիի» երկրպագուները մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո մտել են խաղադաշտ՝ ցնծությամբ նշելով Չեմպիոնշիփում հանդես եկող թիմի հաղթանակը Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ: 21 հազար տեղ ունեցող «Էշթն Գեյթ» ստադիոնում ներկա է եղել 26 հազար երկրպագու:
Հիշեցնենք, որ տեւական դադարից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակ էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում էր գավաթակրի տիտղոսը:
«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Ջո Բրայան, 51, Կորի Սմիթ, 90+3 - Զլատան Իբրահիմովիչ, 58

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.