15:12  ,  20 դեկտեմբերի, 2017

Տոմաշ Ռոսիցկին ավարտեց կարիերան

Ֆուտբոլի Չեխիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հայտարարել է 19-ամյա կարիերան ավարտելու մասին։

«Գիտեի, որ մի օր այդ օրը գալու է։ Խաղերին պատրաստվելը դարձել է ավելի դժվար։ Ցանկանում եմ խաղալ, սակայն մարմինս ցույց է տալիս հակառակը։ Ունեցա հրաշալի ֆուտբոլային կարիերա։ Սիրում եմ ֆուտբոլ եւ, միանշանակ, կցանկանայի վերապրել կարիերաս»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Տոմաշ Ռոսիցկու վերջին ակումբը եղել է Պրահայի «Սպարտան», որին նա միացել էր 2016-ին։ Նա չեխական ակումբում հանդես եկել էր նաեւ 1998-2001-ը։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայում» (2001-2006-ը) եւ Լոնդոնի «Արսենալում» (2006-2016-ը)։ Չեխիայի ազգային հավաքականում Ռոսիցկին անցկացրել է 105 խաղ եւ խփել 23 գոլ։ Ակումբային կարիերայի ընթացքում նա մասնակցել է 474 պաշտոնական հանդիպման, դարձել 58 գոլի եւ 70 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում