15:12 20 դեկտեմբերի, 2017Ֆուտբոլի Չեխիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հայտարարել է 19-ամյա կարիերան ավարտելու մասին։
«Գիտեի, որ մի օր այդ օրը գալու է։ Խաղերին պատրաստվելը դարձել է ավելի դժվար։ Ցանկանում եմ խաղալ, սակայն մարմինս ցույց է տալիս հակառակը։ Ունեցա հրաշալի ֆուտբոլային կարիերա։ Սիրում եմ ֆուտբոլ եւ, միանշանակ, կցանկանայի վերապրել կարիերաս»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Տոմաշ Ռոսիցկու վերջին ակումբը եղել է Պրահայի «Սպարտան», որին նա միացել էր 2016-ին։ Նա չեխական ակումբում հանդես եկել էր նաեւ 1998-2001-ը։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայում» (2001-2006-ը) եւ Լոնդոնի «Արսենալում» (2006-2016-ը)։ Չեխիայի ազգային հավաքականում Ռոսիցկին անցկացրել է 105 խաղ եւ խփել 23 գոլ։ Ակումբային կարիերայի ընթացքում նա մասնակցել է 474 պաշտոնական հանդիպման, դարձել 58 գոլի եւ 70 գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.