Ստամբուլի «Բեշիկթաշը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, գրում է Kanalahaber-ը:
Թուրքական ակումբը փոխարինող է փնտրում բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկային, որը վարձավճարով է հանդես գալիս թիմում:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը չի ստանում խաղային պրակտիկա:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Ինտերն» ու նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի
19:29 , 26 սեպտեմբերի
18:43 , 26 սեպտեմբերի 
18:35 , 26 սեպտեմբերի
15:36 , 26 սեպտեմբերի 
15:23 , 26 սեպտեմբերի